Մասնակցություն COP17-ի երիտասարդական բանակցությունների վարժանքին
հուլիսի 01, 2026
Մասնակցության հրավեր
«Կենսաբնական բազմազանության մասին» կոնվենցիայի COP17 համաժողովի երիտասարդական բանակցությունների վարժանքի
Ցանկանո՞ւմ եք ձեռք բերել կենսաբազմազանության, կլիմայի փոփոխության և կայուն զարգացման ոլորտներում միջազգային բանակցությունների իրական փորձ։
Միացե՛ք Հայաստանից և աշխարհի տարբեր երկրներից ժամանած երիտասարդ առաջնորդներին՝ մասնակցելու ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կողմերի 17-րդ (COP17)համաժողովի երիտասարդական բանակցությունների վարժանքին:
- Ամսաթիվ՝ 2026 թվականի օգոստոսի 5–7
- Տարիքային խումբ՝ 17–35 տարեկան
- Աշխատանքային լեզու՝ անգլերեն
Մասնակցության համար հրավիրվում են ուսանողներ, հետազոտողներ, երիտասարդ մասնագետներ և առաջնորդներ, որոնք հետաքրքրված են շրջակա միջավայրի կառավարմամբ, կենսաբազմազանության պահպանությամբ և միջազգային համագործակցությամբ։
- Դիմումների ընդունման վերջնաժամկետը՝ 2026 թվականի հուլիսի 14
- Դիմելու և ծրագրի վերաբերյալ ամբողջական տեղեկատվությանը ծանոթանալու համար այցելեք https://rwi.lu.se/call-for-participants-youth.../