Մասնակցության հրավեր՝ «Հայաստանի լեռնային էկոհամակարգերի պահպանությունը և կայուն զբոսաշրջությունը» թեմայով
նոյեմբեր 26, 2026
Սիրելի՛ լեռնասերներ, լեռնային համայնքների ներկայացուցիչներ և գործընկերներ,
Դեկտեմբերի 11-ին՝ Լեռների միջազգային օրը, սիրով հրավիրում ենք ձեզ մասնակցելու Շրջակա միջավայրի նախարարության և «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ անցկացվող «Հայաստանի լեռնային էկոհամակարգերի պահպանությունը և կայուն զբոսաշրջությունը» խորագրով ֆորումին։
Հայաստանի լեռները մեզանից յուրաքանչյուրին հարազատ են յուրովի և յուրաքանչյուրս իր փորձից գիտի, թե որքան կարևոր է հոգ տանել այս տարածքների մասին։ Ուզում ենք լսել ձեր փորձն ու առաջարկները և միասին քննարկել՝ ինչպե՞ս զարգացնել լեռնային զբոսաշրջությունն այնպես, որ այն նոր հնարավորություններ ստեղծի համայնքների համար և օգնի պահպանել մեր լեռների հարուստ բնաշխարհը։
Կխոսենք Հայաստանի լեռնային էկոհամակարգերի պահպանության առաջնահերթությունների մասին։ Կքննարկենք, թե ինչպես ընտրել զբոսաշրջային երթուղիներն ու պլանավորել ենթակառուցվածքները՝ հաշվի առնելով բնապահպանական ռիսկերը, ինչպես բարելավել վերահսկողությունը լեռնային տարածքներում և ինչ կարող են համատեղ անել պետական կառույցները, համայնքներն ու մասնավոր հատվածը։
Քննարկման ընթացքում հնչած առաջարկները կօգնեն նախանշել գործնական քայլեր՝ մեր լեռները պահպանելու և պատասխանատու զբոսաշրջությունը զարգացնելու համար։
Դեկտեմբերի 11
11:00–14:00
«WOODS» կենտրոն
Սիրով սպասում ենք ձեզ։