Հրավեր ուղղված պլաստիկ արտադրանքի օրենսդրական սահմանափակումներին
հուլիսի 21, 2026
Շաունակվում են պլաստիկ արտադրանքի օրենսդրական սահմանափակումների վերաբերյալ իրազեկման հանդիպումները՝ առանձին շահառու խմբերի համար։
2-րդ հանդիպում.
հրավիրում ենք հանրային սննդի օբյեկտների, առևտրային կենտրոնների (մոլերի) ներկայացուցիչներին՝ մասնակցելու 2027 թվականի հունվարի 1-ից արգելվող պոլիէթիլենային տոպրակների, մեկանգամյա պլաստիկ արտադրանքի արգելքի և շրջակա միջավայրի վրա ազդեցության տեսանկյունից անվտանգ այլընտրանքային ապրանքների վերաբերյալ հանդիպմանը, որի ընթացքում մանրամասն կներկայացվի օրենսդրական կարգավումների շրջանակը, ինչպես նաև կտրվեն պարզաբանումներ՝ տնտեսվարողների կողմից բարձրացվող հարցերին։
Քննարկման նպատակն է ապահովել օրենսդրական փոփոխությունների արդյունավետ կիրարկում՝ ձևավորելով կառուցողական համագործակցություն պետության և մասնավոր հատվածի միջև։
Հանդիպումը տեղի կունենա 2026 թվականի հուլիսի 23-ին ժամը 15։00-ին շրջակա միջավայրի նախարարության նիստերի դահլիճում։
Մասնակցության համար խնդրում ենք նախապես գրանցվել՝ տվյալներն ուղարկելով press@env.am էլ. հասցեին կամ կապ հաստատելով 011818555 (5120,5150) հեռախոսահամարով: