keyboard_arrow_left
Նորություններ
Հավանություն է տրվել «Հրազդանի կիրճ» պահպանվող տարածքի ստեղծման նախագծին
հոկտեմբեր 14, 2026
Երևանի ավագանու որոշմամբ հավանության արժանացավ «Հրազդանի կիրճ» պահպանվող տեղանք կատեգորիայի տեղական նշանակության բնության հատուկ պահպանվող տարածք ստեղծելու մասին որոշման նախագիծը:
Հրազդանի կիրճին բնության հատուկ պահպանվող տարածքի կարգավիճակի շնորհումը հնարավորություն կտա կազմակերպել կիրճում առկա երկրաբանական, բնական և պատմամշակութային հուշարձանների, այնպես էլ բուսական և կենդանական աշխարհի ներկայացուցիչների, այդ թվում՝ կարմիրգրքյան տեսակների արդյունավետ պահպանություն: