ԻրազեկումՆորություններ

Հասանելի է COP17-ի պաշտոնական ֆեյսբուքյան էջը

հուլիսի 06, 2026

Հասանելի է Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (CBD COP17) պաշտոնական ֆեյսբուքյան էջը
Հարգելի քաղաքացիներ, ուրապխ ենք տեղեկացնել, որ արդեն հասանելի է Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի՝ CBD COP17 Armenia -ի պաշտոնական ֆեյսբուքյան էջը։
Մինչև համաժողովի մեկնարկն այս հարթակում կհրապարակվեն COP17-ի նախապատրաստական աշխատանքների, կարևոր իրադարձությունների, միջազգային համագործակցության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության նախագահության շրջանակում իրականացվող նախաձեռնությունների վերաբերյալ ամենաթարմ տեղեկությունները։
Համաժողովի օրերին պաշտոնական էջը կդառնա Կապույտ և Կանաչ գոտիներից օպերատիվ տեղեկատվության հիմնական հարթակը՝ ներկայացնելով բանակցությունների ընթացքը, պաշտոնական հայտարարությունները, ընդունվող որոշումները, միջոցառումները և օրվա կարևորագույն իրադարձությունները։
Պաշտոնական էջում նաև կբացահայտվեն Հայաստանի կենսաբազմազանությունը, բնապահպանական առաջնահերթությունները և մեր երկրի ներդրումը կենսաբազմազանության պահպանության գլոբալ օրակարգի առաջմղման գործում։
- Միացե՛ք COP17 Armenia -ի պաշտոնական էջին, միասին անցնենք COP17-ի ճանապարհը՝
https://www.facebook.com/profile.php?id=61591642160913