ՀՀ գերբ
Հայաստանի Հանրապետության Շրջակա միջավայրի նախարարություն
ԻրազեկումՆորություններ

Հանրային քննարկման հրավեր ուղղված պլաստիկ արտադրանքի օրենսդրական սահմանափակումներին

օգոստոս 04, 2026

Շարունակվում են պլաստիկ արտադրանքի օրենսդրական սահմանափակումների վերաբերյալ իրազեկման հանդիպումները՝ առանձին շահառու խմբերի համար։
3-րդ հանդիպում․
հրավիրում ենք պլաստիկ արտադրող կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ մասնակցելու 2027 թվականի հունվարի 1-ից արգելվող պոլիէթիլենային տոպրակների, մեկանգամյա պլաստիկ արտադրանքի արգելքի և շրջակա միջավայրի վրա ազդեցության տեսանկյունից անվտանգ այլընտրանքային ապրանքների վերաբերյալ հանդիպմանը, որի ընթացքում մանրամասն կներկայացվի օրենսդրական կարգավումների շրջանակը, ինչպես նաև կտրվեն պարզաբանումներ՝ տնտեսվարողների կողմից բարձրացվող հարցերին։ 
Քննարկման նպատակն է ապահովել օրենսդրական փոփոխությունների արդյունավետ կիրարկում՝ ձևավորելով կառուցողական համագործակցություն պետության և մասնավոր հատվածի միջև։
Հանդիպումը տեղի կունենա 2026 թվականի օգոստոսի 11-ին ժամը 15։00-ին շրջակա միջավայրի նախարարության նիստերի դահլիճում։
Մասնակցության համար խնդրում ենք նախապես գրանցվել՝ տվյալներն ուղարկելով press@env.am էլ. հասցեին կամ կապ հաստատելով 011818555 (5120,5150) հեռախոսահամարով: