Հանդիպում ուղղված պլաստիկ արտադրանքի օրենսդրական սահմանափակումներին
հուլիսի 20, 2026
Շրջակա միջավայրի նախարարությունը շարունակում է 2027 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող պլաստիկ արտադրանքի օրենսդրական սահմանափակումների վերաբերյալ իրազեկման աշխատանքները։
Այսօր, ընդառաջ գնալով համատեղ իրազեկման նախաձեռնության առաջարկին, «Ծիրան» սուպերմարկետի հետ իրականացվեց հերթական իրազեկման ակցիան։
Սուպերմարկետի այցելուներին ներկայացվեցին 2027 թվականից ուժի մեջ մտնող օրենսդրական փոփոխությունները, պարզաբանվեց, թե ինչ արտադրատեսակների վրա են տարածվելու սահմանափակումները և ինչու է կարևոր աստիճանաբար հրաժարվել մեկանգամյա օգտագործման պլաստիկից։
Ակցիայի ընթացքում քաղաքացիներին բաժանվեցին նաև բազմակի օգտագործման կտորե տոպրակներ՝ որպես էկոլոգիապես պատասխանատու սպառման պարզ, բայց արդյունավետ այլընտրանք։
Բնության պահպանությունը սկսվում է ամենօրյա ընտրություններից։ Յուրաքանչյուր բազմակի օգտագործման տոպրակ նշանակում է մեկ պակաս պլաստիկ տոպրակ շրջակա միջավայրում։
Շնորհակալություն «Ծիրան» սուպերմարկետին՝ նախաձեռնությանը միանալու և բնապահպանական պատասխանատու վարքագծի ձևավորմանն աջակցելու համար։