ՆորություններԻրազեկում

Հայտարարվում է Սևանա լճի հանրային լողափերի բարեկարգման, կահավորման և սպասարկման տրամադրման մրցույթ

հունիսի 23, 2026

Շրջակա միջավայրի նախարարության «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ը հայտարարում է Սևանա լճի հանրային լողափերի բարեկարգման, կահավորման և սպասարկման տրամադրման մրցույթ:
- ԼՈՏ 1 (լողափ 7)
-Չափը՝ 0.78 հա,
-Հեռավորությունը Երևանից 103 կմ, երթևեկության տևողությունը 1ժ 30ր,
-Առավելությունները՝ ծառապատ տարածք է, տարածքի  համաչափ զարգացման հնարավորություն է ընձեռում, տեղական բնակչությանը հանգստի գոտով ապահովում, ավազային ափով լողափ է, ջրի խորությունը աստիճանական, տուրիստական ենթակառուցվածքների զարգացում,
-Լողափի գտնվելու վայրը՝ Գավառ համայնքի Նորատուս բնակավայրի հարակից Սևան-Գավառ-Մարտունի ավտոմայրուղուց մինչև լիճ ընկած ափամերձ հատված,
-Նախավճարի չափը՝ 4 680  /չորս հազար վեց հարյուր ութսուն/ ՀՀ դրամ,
-Տարեկան վճարի մեկնարկային գին՝ 93 600  /իննսուներեք հազար վեց հարյուր/ ՀՀ դրամ,
-Լողափի տրամադրման ժամկետը՝ 12 տարի, պայմանագրի կնքման օրվանից 2 տարի հաղթողը ազատվում է վճարը վճարելու պարտավորությունից:
- ԼՈՏ 2 (լողափ 9)
-Չափը՝  1.0 հա,
-Հեռավորությունը Երևանից 80 կմ, երթևեկության տևողությունը 1ժ 15ր: Ափից երկարությունը շուրջ  54 մ,
-Առավելությունները՝ տարածքի համաչափ զարգացման հնարավորություն է ընձեռում, տեղական բնակչությանը հանգստի գոտով ապահովում, տուրիստական ենթակառուցվածքների զարգացում, լողափը ավազային ափով է։ 5,5 կմ հեռավորության գտնվում է Նորաշենի արգելոցը, 6 կմ հեռավորության վրա Հայրավանքի եկեղեցին,
-Լողափի գտնվելու վայրը՝ Գավառ համայնքի Լճափ բնակավայրի հարակից  Սևան-Գավառ-Մարտունի ավտոմայրուղուց մինչև լիճ ընկած ափամերձ հատված,
-Նախավճարի չափը՝ 6 000/վեց հազար/ՀՀ դրամ,
-Տարեկան վճարի մեկնարկային գին՝ 120 000  /հարյուր քսան հազար/ ՀՀ դրամ,
-Լողափի տրամադրման ժամկետը՝ 12 տարի, պայմանագրի կնքման օրվանից 2 տարի հաղթողը ազատվում է վճարը վճարելու պարտավորությունից:
- ԼՈՏ 3 (լողափ 11)
-Չափը՝  1.0  հա,
-Հեռավորությունը Երևանից՝ 100 կմ, երթևեկության տևողությունը 1ժ 25ր,
-Առավելությունները՝ տարածքի համաչափ զարգացման հնարավորություն է ընձեռում, տեղական բնակչությանը հանգստի գոտով ապահովում, տուրիստական ենթակառուցվածքների զարգացում, լողափը ավազային ափով է,
-Լողափի գտնվելու վայրը՝  Գավառ համայնք, Գավառ քաղաքին  հարակից տարածքում,
-Նախավճարի չափը՝ 6 000/վեց հազար/ ՀՀ դրամ
-Տարեկան վճարի մեկնարկային գին՝ 120 000  /հարյուր քսան հազար/ ՀՀ դրամ
-Լողափի տրամադրման ժամկետը՝  12տարի, պայմանագրի կնքման օրվանից 2 տարի հաղթողը ազատվում է վճարը վճարելու պարտավորությունից։
- ԼՈՏ 4 (լողափ 8 )
-Չափը՝ 9.0  հա,
-Հեռավորությունը Երևանից 75 կմ, երթևեկության տևողությունը 1ժ 15 րոպե,
-Առավելությունները՝ գեղեցիկ տեսարանով,  ավազային ափով լողափ է, ջրի խորությունը աստիճանական, տուրիստական ենթակառուցվածքների զարգացման հնարավորություն ունի։
-Լողափի գտնվելու վայրը՝ Սևան համայնքի Ծովագյուղ բնակավայրի հարակից Սևան-Ճամբարակ ավտոմայրուղուց  մինչև լիճն ընկած ափամերձ հատված,
-Նախավճարի չափը՝ 54 000  /հիսունչորս հազար/ ՀՀ դրամ,
-Տարեկան վճարի մեկնարկային գին՝ 1 080 000  /մեկ միլիոն ութսուն հազար/ ՀՀ դրամ,
- Լողափի տրամադրման ժամկետը՝ 12 տարի,պայմանագրի կնքման օրվանից 2 տարի հաղթողը ազատվում է վճարը վճարելու պարտավորությունից։
- ԼՈՏ 5 (լողափ 10)
-Չափը՝  1.0  հա
-Հեռավորությունը Երևանից՝ 105 կմ, երթևեկության տևողությունը 1ժ 40ր, 
-Առավելությունները՝ Գրավիչ լողափ է, կլիման բարենպաստ՝ արևկող և տաք, առանց քամիների, լողափը ավազային է և գեղեցիկ տեսարան ունի դեպի Թերակղզի,
Հարևանությամբ գտնվում է Արտանիշի արգելոցը, ինչը կարող է ապահովել հանգստացողների լրացուցիչ հոսք,
-Լողափի գտնվելու վայրը՝ Շողակաթ համայնքի Շողակաթ բնակավայրի հարակից տարածքում,
-Նախավճարի չափը՝ 6 000/վեց հազար/ ՀՀ դրամ,
-Տարեկան վճարի մեկնարկային գին՝ 120 000  /հարյուր քսան հազար/ ՀՀ դրամ,
-Լողափի տրամադրման ժամկետը՝  12տարի, պայմանագրի կնքման օրվանից 2 տարի հաղթողը ազատվում է վճարը վճարելու պարտավորությունից։
- ԼՈՏ 6 (լողափ 12)
-Չափը՝  1.2  հա,
-Հեռավորությունը Երևանից՝ 125 կմ, երթևեկության տևողությունը 2ժամ,
-Առավելությունները՝ Գրավիչ լողափ է, կլիման բարենպաստ՝ արևկող և տաք, առանց քամիների, լողափը ավազային է և գեղեցիկ, գտնվում է Մարտունի քաղաքի հաևանությամբ և Մարտունու տարածաշրջանում, այլ հանգստի գոտիները գրեթե չկան, Հանգստի կազմակերպման համար բարենպաստ է, կարող է հետաքրքրություն ներկայացնել Վայքի և Սյունիքի մարզերի ազգաբնակչության համար,
-Լողափի գտնվելու վայրը՝  Մարտունի համայնքի Մարտունի քաղաքին  հարակից տարածքում,
-Նախավճարի չափը՝  9 000  /ինը հազար ՀՀ դրամ,
-Տարեկան վճարի մեկնարկային գին՝ 180 000 /հարյուր ուսուն հազար/ ՀՀ դրամ,
-Լողափի տրամադրման ժամկետը՝  12տարի, պայմանագրի կնքման օրվանից 2 տարի հաղթողը ազատվում է վճարը վճարելու պարտավորությունից։
-Հայտերի ներկայացման վերաբերյալ մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://shorturl.at/YHLJt 
Սույն հայտարարության հետ կապված լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել 0261 2 40 44 հեռախոսահամարով: