ՆորություններԻրազեկում

Հայաստանում կարգելվեն պլաստիկե տոպրակներն ու սպասքը

հուլիսի 08, 2026

Հայաստանում կարգելվեն պլաստիկե տոպրակներն ու սպասքը:
Գիտական հետազոտությունները փաստում են, որ փրփրապլաստից պատրաստված միանգամյա օգտագործման տարաները տաք սննդի կամ հեղուկի հետ շփվելիս արտազատում են ստիրոլ։ Այս տոքսիկ քիմիական նյութն ունի կուտակային ազդեցություն, բացասաբար է անդրադառնում մարդու նյարդային համակարգի վրա և միջազգային առաջատար կառույցների կողմից դասակարգվում է որպես հնարավոր քաղցկեղածին։
Բացի այդ, բարձր ջերմաստիճանի, ինչպես նաև յուղոտ կամ թթվային միջավայրի ազդեցության տակ տեղի է ունենում պլաստիկի տրոհում։ Արդյունքում՝ անզեն աչքով անտեսանելի միկրոպլաստիկը թափանցում է սննդամթերքի մեջ, իսկ այնտեղից՝ մարդու օրգանիզմ։
Մարդու առողջության և շրջակա միջավայրի պաշտպանության նպատակով օրենսդրական փոփոխությունների համաձայն՝ 2027 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 1-ից կարգելվի պոլիէթիլենային պարկերի և տոպրակների, ինչպես նաև պլաստիկից կամ փրփրապլաստից պատրաստված մեկանգամյա օգտագործման տարաների և սպասքի վաճառքը կամ առկայությունը՝
- առևտրի օբյեկտներում, տոնավաճառներում և ցուցահանդես-վաճառքներում,
- հանրային սննդի օբյեկտներում,
- բացօթյա և շրջիկ առևտրի կետերում։