Նորություններ

Համբարձում Մաթևոսյանը մասնակցել է կենսաբազմազանության ոլորտին նվիրված աշխատանքային ծրագրին

ապրիլի 14, 2026

Նորվեգիայի Շրջակա միջավայրի գործակալության (NEA) հրավերով Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը մասնակցել է կենսաբազմազանության ոլորտին նվիրված համապարփակ աշխատանքային ծրագրի, որը միավորում է քաղաքականության, իրականացման և նորարարական լուծումների առանցքային ուղղությունները։
Հանդիպման ընթացքում ներկայացվել են Կենսաբազմազանության ազգային ռազմավարությունների և գործողությունների ծրագրերի (NBSAP) մշակման և իրականացման փորձը, ինչպես նաև Նորվեգիայում բնության վերականգնման ոլորտում իրականացվող ծրագրերը։
Առանձնահատուկ անդրադարձ է կատարվել տարածքային պահպանության այլ արդյունավետ միջոցառումներին (OECMs), հաշվետվողականության և գնահատման մեխանիզմներին, ինչպես նաև էկոհամակարգերի քարտեզագրման նպատակով արբանյակային տեխնոլոգիաների կիրառմանը։
Հանդիպումը կարևոր հարթակ էր փորձի փոխանակման և համագործակցության զարգացման համար՝ ուղղված կենսաբազմազանության պահպանության և կայուն բնապահպանական կառավարման առաջխաղացմանը։