ՀՀ գերբ
Հայաստանի Հանրապետության Շրջակա միջավայրի նախարարություն
Միջազգային հանդիպումներՆորություններ

Համբարձում Մաթևոսյանը մասնակցել է New York Climate Week 2026-ի շրջանակում բարձր մակարդակի քննարկմանը

սեպտեմբեր 23, 2026

Նախարար Համբարձում Մաթևոսյանը Նյու Յորքում մասնակցել է New York Climate Week 2026-ի շրջանակում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (UNDP), KPMG-ի, Salesforce-ի և գործընկերների նախաձեռնությամբ անցկացված «Կլիմայի և բնության դիվիդենդը. բիզնեսի և կառավարությունների գործողությունների համադրում՝ կայունության նպատակներին, կորպորատիվ արդյունքներին և ընդհանուր բարեկեցությանը հասնելու համար» խորագրով բարձր մակարդակի քննարկմանը։
Նախարարը բացման խոսքում ընդգծել է, որ կլիմայի փոփոխությունը, կենսաբազմազանության կորուստը, հողերի դեգրադացիան և աղտոտումը փոխկապակցված մարտահրավերներ են, որոնց արդյունավետ արձագանքը պահանջում է կառավարությունների, մասնավոր հատվածի և ֆինանսական հաստատությունների համակարգված գործողություններ։ Այս փուլում անհրաժեշտ է զուգահեռ նախաձեռնություններից անցում կատարել համադրված գործողությունների, իսկ ստանձնած հանձնառություններից՝ գործնական իրականացման։
Նախարարն անդրադարձել է նաև Հայաստանի՝ որպես Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի COP17-ի հյուրընկալող երկրի և նախագահության, առաջիկա պատասխանատվությանը՝ ընդգծելով մեր հիմնական ուղերձը՝ «Գործել հանուն բնության» (Taking Action for Nature)։
Մեր մոտեցումը հստակ է՝ հանձնառություններից անցնել գործողությունների, իսկ գործողություններից՝ չափելի արդյունքների մինչև 2030 թվականը։