ՀՀ գերբ
Հայաստանի Հանրապետության Շրջակա միջավայրի նախարարություն
ՊաշտոնականՄիջազգային հանդիպումներՆորություններ

Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Քրիստիան Սամպերի հետ

սեպտեմբեր 23, 2026

Նախարար Համբարձում Մաթևոսյանը Նյու Յորքում հանդիպել է Բեզոսի Երկրի հիմնադրամի (Bezos Earth Fund) Բնության լուծումների ուղղության գործադիր տնօրեն և ղեկավար Քրիստիան Սամպերի հետ։
Քննարկվել է կենսաբազմազանության պահպանության և վերականգնման, ինչպես նաև Կունմինգ-Մոնրեալի գլոբալ կենսաբազմազանության շրջանակի իրականացման ուղղությամբ համագործակցության հնարավորությունները։
Անդրադարձ է կատարվել նաև Վտանգված տեսակների վերականգնման գործողությունների կոալիցիա (CARES) նոր նախաձեռնությանը, որը ձևավորվում է COP16-ի՝ Կոլումբիայի և COP17-ի՝ Հայաստանի նախագահությունների համագործակցության համատեքստում:
Կարևորվել է միջազգային գործընկերների և բարեգործական հիմնադրամների ներգրավվածությունը՝ ընդգծելով գլոբալ պարտավորություններից հստակ և չափելի գործողությունների անցնելու անհրաժեշտությունը։
Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև CARES նախաձեռնության առաջմղումը COP17-ի շրջանակում՝ «Taking Action for Nature» մոտեցմանը համահունչ։