ՀՀ գերբ
Հայաստանի Հանրապետության Շրջակա միջավայրի նախարարություն
ՊաշտոնականՄիջազգային հանդիպումներՆորություններ

Համբարձում Մաթևոսյանը կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի աշխատանքներին

սեպտեմբեր 22, 2026

Նյու Յորքում, վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած  պատվիրակության կազմում Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի աշխատանքներին և բարձրաստիճան հատվածի միջոցառումներին։
Այցի ընթացքում, որպես  COP17-ի  նախագահության ներկայացուցիչ, նախատեսված են նաև մի շարք երկկողմ հանդիպումներ՝ ուղղված Երևանում կայանալիք համաժողովի նախապատրաստական աշխատանքներին, նախագահության առաջնահերթություններին և միջազգային բնապահպանական համագործակցության ամրապնդմանը։
Այցի շրջանակում նախարարը հանդիպել է Նորվեգիայի կլիմայի և շրջակա միջավայրի նախարար Սիգրուն Գյերլյով Օսլանդի հետ։
Հանդիպման առանցքում էին COP17-ի նախապատրաստական աշխատանքները և Հայաստանի՝ որպես նախագահության առաջնահերթությունները։
Քննարկել են նաև կենսաբազմազանության ֆինանսավորման և ռեսուրսների մոբիլիզացման, էկոհամակարգերի վերականգնման և բնահեն լուծումների, լեռնային էկոհամակարգերի պահպանության, կենսաբազմազանության մոնիթորինգի և գիտական տվյալների փոխանակման, ինչպես նաև կլիմայի փոփոխության և կենսաբազմազանության օրակարգերի միջև փոխգործակցության ամրապնդման հարցերը։
Կարևորել են COP17-ին ընդառաջ Նորվեգիայի ակտիվ ներգրավվածությունը և Հայաստանի ու Նորվեգիայի միջև գործնական համագործակցության հետագա խորացումը՝ համատեղ ջանքերով նպաստելու Երևանում կայանալիք համաժողովի բովանդակային և նշանակալի արդյունքներին։