Համբարձում Մաթևոյանը հանդիպել է Դավիդ Օլարտե Ամայայի հետ
սեպտեմբեր 23, 2026
Նախարար Համբարձում Մաթևոյանը հանդիպել է Կոլումբիայի շրջակա միջավայրի տարածքային կառավարման փոխնախարար Դավիդ Օլարտե Ամայայի հետ։
Քննարկվել է COP16 և COP17 նախագահությունների տեսլականների միջև շարունակականության ապահովմանն ուղղված համագործակցությունը, ինչպես նաև Կունմինգ-Մոնրեալի գլոբալ կենսաբազմազանության շրջանակի իրականացման հետագա քայլերը։
Նախարարը կարևորել է Կալիում ձևավորված առաջընթացի շարունակականությունը՝ հանձնառություններից անցում կատարելով կոնկրետ և չափելի արդյունքների։
Նախարարն անդրադարձել է Հայաստանի և Կոլումբիայի կողմից համատեղ մեկնարկած CARES՝ Վտանգված տեսակների վերականգնման գործողությունների կոալիցիա նախաձեռնությանը՝ որպես COP16 և COP17 նախագահությունների միջև գործնական համագործակցության կարևոր ուղղություն։
Հանդիպման ընթացքում Քննարկվել է նաև կենսաբազմազանության ֆինանսավորման, տեսակների և էկոհամակարգերի վերականգնման ու պահպանության ոլորտներում համագործակցության հնարավորությունները՝ կարևորելով Հայաստանի և Կոլումբիայի միջև երկարաժամկետ գործընկերության ամրապնդումը։