ԻրազեկումՆորություններ

«Կովկասյան ազնվացեղ եղջերուի բազմացման կենտրոն» այցելության մուտքի վճարումն իրականացվում է բացառապես անկանխիկ եղանակով

հուլիսի 17, 2026

Հարգելի՛ քաղաքացիներ,
Տեղեկացնում ենք, որ «Կովկասյան ազնվացեղ եղջերուի բազմացման կենտրոն» այցելության մուտքի վճարումն իրականացվում է բացառապես անկանխիկ եղանակով՝ կենտրոնի անցակետում տեղադրված վճարային տերմինալի միջոցով։
Այցելուների հարմարավետ սպասարկումն ապահովելու նպատակով խնդրում ենք այցը պլանավորելիս ունենալ անկանխիկ վճարման հնարավորություն (բանկային քարտ կամ անհպում վճարման այլ միջոց)։
Կանխիկ վճարում չի իրականացվում։
Շնորհակալություն համագործակցության, ըմբռնման և բնության պահպանությանն աջակցելու համար։ 
Սպասում ենք ձեզ «Կովկասյան ազնվացեղ եղջերուի բազմացման կենտրոնում»՝ միասին բացահայտելու Հայաստանի վայրի բնության այս բացառիկ անկյունը։