keyboard_arrow_left
Տեսանյութեր
Կենսաբազմազանության դիլիջանյան շաբաթ՝ COP-17-ին ընդառաջ
սեպտեմբեր 28, 2026
Դիլիջանում անցկացվում է «Դիլիջանի կենսաբազմազանության շաբաթը»՝ ընդառաջ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17), որին մասնակցել է նաև շրջակա միջավայրի նախարարի տեղակալը։
Պետական կառույցների, միջազգային կազմակերպությունների, մասնավոր հատվածի և հասարակության ներկայացուցիչները քննարկել են բնության պահպանության և կայուն զարգացման հարցերը։
Ծրագրում ներառված են կրթական ու գործնական միջոցառումներ, այդ թվում՝ բնապահպանական սեմինարներ, վարպետության դասեր և կենսաբազմազանության վերաբերյալ տվյալների հավաքագրման դաշտային աշխատանքներ՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով երիտասարդների ներգրավմանը։