ԻրազեկումՆորություններ

Կենսաբազմազանության Գլոբալ Շրջանակի իրագործում ագրոպարենային համակարգերի միջոցով

հուլիսի 22, 2026

Կունմին-Մոնրեալի Կենսաբազմազանության Գլոբալ Շրջանակի իրագործում ագրոպարենային համակարգերի միջոցով:
Կենսաբազմազանության արագացող կորստի և էկոհամակարգերին սպառնացող աճող վտանգների պայմաններում կայուն ագրոպարենային համակարգերը կարող են վճռորոշ դեր ունենալ այս միտումները շրջելու և միաժամանակ աճող համաշխարհային բնակչության պարենային անվտանգությունն ապահովելու գործում: 
Ագրոպարենային համակարգերն անմիջականորեն առնչվում են Կունմինգ–Մոնրեալի Կենսաբազմազանության գլոբալ շրջանակի (KMGBF) 23 թիրախներից ավելի քան կեսին, իսկ տարբեր ձևերով նպաստում են նաև մնացած բոլոր թիրախների իրականացմանը։ Ներկայացնելով KMGBF-ի և ագրոպարենային ոլորտների միջև առկա փոխկապակցվածությունը՝ այս հրապարակումը նպատակ ունի խթանել և ամրապնդել ագրոպարենային ոլորտի շահագրգիռ կողմերի մասնակցությունը շրջանակի իրականացման գործընթացին։
Մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով ՝ 
https://bit.ly/4yE9i9y