ՊաշտոնականՆորություններ

Կայացել է Շրջակա միջավայրի նախարարին կից ձևավորված հասարակական խորհրդի հերթական նիստը

հուլիսի 23, 2026

Կայացել է  Շրջակա միջավայրի նախարարին կից ձևավորված հասարակական խորհրդի հերթական նիստը:
Նիստի ընթացքում նախարար Համբարձում Մաթևոսյանը խորհրդի անդամներին ներկայացրեց COP17 համաժողովի նախապատրաստական աշխատանքների ընթացքը, Հայաստանի՝ որպես նախագահող երկրի առաջնահերթությունները և այն հիմնական ուղղությունները, որոնց շուրջ շարունակվում են կազմակերպչական և բովանդակային աշխատանքները։
Օրակարգի հաջորդ հարցով անդրադարձ կատարվեցնաև մարդ–վայրի բնություն կոնֆլիկտի թեմային, վերջին շրջանում գրանցված դեպքերին, մասնավորապես՝ Սյունիքում գայլերի հարձակմանը և Վայոց ձորի մարզում արջերի բնակավայրերին մոտենալու դեպքերին, քննարկվեցին հնարավոր լուծումները։
Հասարակական խորհրդի անդամները բարձրացրին ոլորտին վերաբերող մի շարք կարևոր հարցեր, ներկայացրին առաջարկություններ և դիտարկումներ, որոնց շուրջ ծավալվեց կառուցողական հարցուպատասխան։
Նախարարը շնորհակալություն է հայտնել հասարակական խորհրդի անդամներին ակտիվ ներգրավվածության և արդյունավետ համագործակցության համար։