Կայացել է ՇՄԱԳ օրենքի լավարկմանն ուղղված հանրային քննարկում
մարտի 25, 2026
Նախարարի տեղակալ Արա Մկրտչյանի գլխավորությամբ տեղի ունեցավ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ օրենքի նախագծի հանրային քննարկումը։
Քննարկմանը մասնակցում էին շահագրգիռ կողմեր՝ բնապահպանական հասարակական կազմակերպությունների և մասնավոր կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Նախարարի տեղակալը ողջունեց մասնակիցներին՝ ընդգծելով կառուցողական քննարկման կարևորությունը, որպեսզի բարձրաձայնվեն ոչ միայն նախագծի բացերը, այլև ներկայացվեն հիմնավորված առաջարկներ դրանց շտկման համար։
Առաջարկվող փոփոխությունները բխում են Օրհուսի և Էսպոյի կոնվենցիաների պահանջներից։ Մասնավորապես նախատեսվում է․
- հստակեցնել «հանրություն» և «շահագրգիռ հանրություն» հասկացությունները,
- լրամշակել ՇՄԱԳ-ի և փորձաքննության ենթակա գործունեության տեսակները,
- վերանայել ռազմավարական էկոլոգիական գնահատմանը վերաբերող կարգավորումները,
- սահմանել նոր կարգավորումներ անդրսահմանային հնարավոր ազդեցությունների դեպքերի համար,
- շտկել օրենքի կիրառման ընթացքում ի հայտ եկած այլ բացեր։
Քննարկման ընթացքում Արա Մկրտչյանը լսեց մասնակիցների կողմից ներկայացված բոլոր առաջարկներն ու դիտարկումները։ Կողմերը պայամանվորվեցին առաջարկները ներկայացնել նաև գրավոր։
ՇՄԱԳ օրենքի գործընթացի բարելավման ուղղությամբ քննարկումները շարունակական կլինեն։