Կայացել է կարողությունների զարգացման դասընթաց
հունիսի 04, 2026
Կայացել է «Դաշտից թվային հարթակ՝ կենսաբազմազանության տվյալների կառավարում» թեմայով կարողությունների զարգացման երկօրյա ինտենսիվ դասընթաց։
Մայիսի 26-ից 27-ը ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) «Կենսաբազմազանության և էկոհամակարգերի ծառայությունների ցանց/BES-Net Armenia» ծրագրի շրջանակներում՝ նախարարության հետ համագործակցությամբ, կազմակերպվել է երկօրյա ինտենսիվ դասըթնացների շարք՝ Կենսաբազմազանության միջազգային օրվան նվիրված շաբաթվա միջոցառումներին ընդառաջ։
Դասընթացը վարել է BES-Net Armenia ծրագրի համարկարգող Արմինե Աբրահամյանը։ Դասընթացն ուղղված էր երկու շահագրգիռ կողմերի՝ էկոպարեկների և ակադեմիական ոլորտի ներկայացուցիչների, կենսաբազմազանության վերաբերյալ գիտելիքների և կարողությունների զարգացմանը։
Մայիսի 26-ին Սևանում էկոպարեկների համար անցկացվել է «Կապույտ Սևանի թվային բանալին» թեմայով գործնական դասընթացը, որի ընթացքում մասնակիցները ծանոթացել են տվյալների թվայնացման և կառավարման ժամանակակից գործիքներին, ինչպես նաև կատարել են դաշտային այց «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Նորաշենի արգելոց»։
Մայիսի 27-ին Երևանում ուսանողների և հետազոտողների համար կազմակերպվել է «Բնությունից բայթ՝ ուսանողական Bioblitz, iNaturalist ծրագրով» գործնական դասընթացը, որին հաջորդեց այց՝ դեպի «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի Ջրվեժ անտառպարկ, որտեղ կատարվել են դաշտային աշխատանքներ և կենսաբազմազանության տվյալների թվայնացում։ Երկու դասընթացներն էլ ներառել են տեսական և գործնական բաղադրիչներ.
Էկոպարեկները բարձր են գնահատել դասընթացը՝ ընդգծելով, որ թվային գործիքների կիրառումն անմիջականորեն կծառայի իրենց մոնիթորինգի պարտականությունների կատարմանը։
Արդյունքում, ավելի քան 40 շահառուներ այժմ թվային հարթակում աշխատում են դաշտային հավաքագրված տվյալների թվայնացման ուղղությամբ։ Կենսաբազմազանության տվյալների թվայանացման աշխատանքները կշարունակվեն մինչև հունիսի 15-ը։ Դասընթացների ավարտին բոլոր մասնակիցները կստանան հավաստագրեր։