Կազմակերպվել է շրջայց խոնավ տարածքների այցելուների կենտրոն
ապրիլի 15, 2026
Նորվեգիայի Թագավորություն աշխատանքային այցի շրջանակում Նորվեգիայի շրջակա միջավայրի գործակալության կողմից կազմակերպվել էր շրջայց «Nordre Øyeren» խոնավ տարածքների այցելուների կենտրոն։
Այցի շրջանակում նախարար Համբարձում Մաթևոսյանը մասնակցել է Նորդրե Էյերեն արգելոց և Ռամսարի տարածք իրականացված դաշտային ծրագրին, որը հնարավորություն տվեց տեղում ծանոթանալու խոնավ տարածքների պահպանության և էկոհամակարգերի կառավարման նորվեգական լավագույն փորձին։
Ծրագիրը ներառում էր նախապատրաստական քննարկումներ, որին հաջորդեց նավարկություն արգելոցի տարածքում։
Այդ ընթացքում նախարարն անմիջականորեն դիտարկել է խոնավ տարածքների կառավարման գործնական մոտեցումները՝ հատկապես համալիր պահպանության մեթոդների, հանրային իրազեկման ռազմավարությունների և տեղական համայնքների ակտիվ ներգրավման տեսանկյունից։
Ներկայացվեցին կառավարման գործառնական մոդելները, տեղում իրականացվող աշխատանքները և մոնիթորինգի համակարգերը։
Այցը կարևոր հնարավորություն էր՝ խորացնելու մասնագիտական գիտելիքները և առավել ամբողջական պատկերացում կազմելու, թե ինչպես է Նորվեգիան համադրում բնապահպանական առաջնահերթությունները կայուն օգտագործման սկզբունքների հետ՝ ապահովելով խոնավ տարածքների արդյունավետ կառավարումն ու կենսաբազմազանության պահպանումը։