ՀՀ գերբ
Հայաստանի Հանրապետության Շրջակա միջավայրի նախարարություն
Տեսանյութեր

Թիթեռները բնության ամենանուրբ, բայց ամենակարևոր բնակիչներից են

օգոստոս 07, 2026

Թիթեռները բնության ամենանուրբ, բայց ամենակարևոր բնակիչներից են։ Դրանք փոշոտում են բույսերը, նպաստում են էկոհամակարգերի բնական հավասարակշռությանը և իրենց ներկայությամբ ցույց տալիս շրջակա միջավայրի առողջությունը։
Լիլիթ Սարգսյանը բնության լուսանկարիչ և թիթեռների մասնագետ է, ով տարիներ շարունակ ուսումնասիրում և փաստագրում է Հայաստանի թիթեռներին ու բնական միջավայրերը։ Իր լուսանկարների և պատմությունների միջոցով նա բացահայտում է այն գեղեցկությունը, որը հաճախ աննկատ է մնում, և մարդկանց ոգեշնչում ավելի ուշադիր ու պատասխանատու վերաբերվել բնությանը։