ՆորություններԻրազեկում

Թափոնների կառավարման ոլորտը շարունակվում է թվայնացվել

հուլիսի 08, 2026

Հարգելի՛ տնտեսվարողներ,
Տեղեկացնում ենք, որ 2026 թվականի հուլիսի 9-ից թափոնների կառավարման ոլորտի երկու կարևոր վարչական գործընթաց իրականացվելու է բացառապես էլեկտրոնային եղանակով։ https://nature.e-gov.am  հարթակի միջոցով։
Թվային ձևաչափով կիրականացվեն՝

  • Թափոնների գոյացման նորմատիվների և դրանց տեղադրման կամ պահպանման սահմանաքանակների նախագծերի հաստատումը (ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 9-ի N 2291-Ն որոշում),
  • Վտանգավոր թափոնների գործածության գործունեության լիցենզիայի և ներդիրների տրամադրումը (ՀՀ կառավարության 2003 թվականի հունվարի 30-ի N 121-Ն որոշում)։

Ինչո՞ւ է այս փոփոխությունը կարևոր
Թվային հարթակի ներդրումը կարևոր քայլ է թափոնների կառավարման համակարգի արդիականացման և ոլորտի առավել արդյունավետ կառավարման ուղղությամբ։
Տնտեսվարողների համար այն հնարավորություն է տալիս՝

  • բացառել թղթային փաստաթղթաշրջանառությունը,
  • խնայել ժամանակ և վարչարարական ռեսուրսներ,
  • ցանկացած պահի ստանալ և ներբեռնել հաստատված փաստաթղթերը՝ QR կոդով վավերացված տարբերակով։

Պետության և շրջակա միջավայրի համար այն ապահովում է՝

  •  թափոնների շարժի առավել ամբողջական և թափանցիկ հաշվառում,
  •  ապօրինի շրջանառության կանխարգելում,
  •  թափոնների ոչ միայն տեղադրման, այլև ժամանակավոր պահպանման (պահեստավորման) նկատմամբ առավել արդյունավետ վերահսկողություն,
  •  շրջակա միջավայրի աղտոտման ռիսկերի նվազեցում։

Կարևոր նորամուծություններ
Հայտերը կարող են ներկայացվել նաև լիազորված անձի միջոցով՝ կցելով լիազորագրի էլեկտրոնային պատճենը։
Վերացվել է փաստաթղթերի ձևանմուշներում կնիքի պարտադիր կիրառման պահանջը։
Խնդրում ենք 2026 թվականի հուլիսի 9-ից բոլոր հայտերը ներկայացնել բացառապես https://nature.e-gov.am/  էլեկտրոնային հարթակի միջոցով։