ԻրազեկումՆորություններ

Ընդունելություն «Կենսաբազմազանության ուսումնասիրություն և պահպանություն» մագիստրոսական կրթական ծրագրով

հունիսի 19, 2026

ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնը հայտարարում է 2026–2027 թթ. 
ուսումնական տարվա ընդունելություն «Կենսաբազմազանության ուսումնասիրություն և պահպանություն» մագիստրոսական կրթական ծրագրով։ Ծրագիրը եզակի և ժամանակակից կրթական առաջարկ է, որը մշակվել է՝ հաշվի առնելով 21-րդ դարի կրթական պահանջները, ինչպես նաև կենսաբազմազանության պահպանության և բնապահպանական կառավարման ազգային ու գլոբալ առաջնահերթությունները։ Այն համադրում է տեսական գիտելիքներն ու կիրառական հմտությունները՝ պատրաստելով բարձր որակավորում ունեցող մասնագետներ, որոնք ունակ են արձագանքելու ժամանակակից բնապահպանական մարտահրավերներին և մրցունակ են ինչպես Հայաստանի, այնպես էլ միջազգային աշխատաշուկայում։

Ուսուցումն իրականացվում է անվճար և վճարովի համակարգերով։ Գործում է եկամտահարկի վերադարձի հնարավորություն, ինչպես նաև՝ կրթաթոշակային ծրագրեր։ Դիմումների ընդունման վերջնաժամկետները՝

Ծրագրի մասին տեսանյութը՝
https://drive.google.com/file/d/18Bqlgw_UWCTZD3Ee20gYcDLlcq0GkiEx/view?usp=drivesdk