Տեսանյութեր

Էկոպարեկային ծառայության ձևավորման գործընթացը շարունակվում է

մայիսի 05, 2026

Շրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայության ձևավորումը հստակ արտահայտում է մեր կառավարության քաղաքական կամքը՝ վերափոխելու բնապահպանական վերահսկողության ողջ համակարգը և այն դարձնելու ժամանակակից, արդյունավետ և կանխարգելիչ։ Մենք անցում ենք կատարում այնպիսի մոդելի, որտեղ պետությունը ոչ թե արձագանքում է արդեն կատարված իրավախախտումներին, այլ ձևավորում է դրանց կանխարգելման իրական կարողություններ։