ՀՀ գերբ
Հայաստանի Հանրապետության Շրջակա միջավայրի նախարարություն
ՊաշտոնականՄիջազգային հանդիպումներՆորություններ

Երևանում կայացել է ՄԱԿ-ի բարձրաստիճան պաշտոնյաների և նախարար Համբարձում Մաթևոսյանի համատեղ մամուլի ասուլիսը

հոկտեմբեր 16, 2026

Երևանում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի, ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի գործադիր տնօրեն Ինգեր Անդերսենի, Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղար Աստրիդ Շոմեյքերի և Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանի համատեղ  մամուլի ասուլիսն է կայացել։
Ասուլիսի ընթացքում ներկայացվել է կենսաբազմազանության պահպանության ուղղությամբ համաշխարհային առաջընթացի վերաբերյալ գլոբալ զեկույցը, որն ամփոփում է մինչ այժմ արձանագրված առաջընթացը և ցույց տալիս, թե որտեղ պետք է առավել արագ ու վճռական գործել։
Հայաստանյան և միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ զրուցել են օրեր անց Երևանում մեկնարկող COP17-ի, կենսաբազմազանության պահպանության համաշխարհային մարտահրավերների և դրանց հաղթահարման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին։
COP17-ից Հայաստանի ակնկալիքը հստակ է՝ Երևանում ոչ միայն գնահատել անցած ճանապարհը, այլև միասին որոշել, թե ինչպես առաջ շարժվել՝ ստանձնած հանձնառությունները վերածելով իրական գործողությունների։
Նախարար Համբարձում Մաթևոսյանը շնորհակալություն է հայտնել հայաստանյան և միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչներին հետաքրքրվածության, հարցերի և ակտիվ մասնակցության համար։