Նորություններ
Երևանը պատրաստվում է COP17-ին
մայիսի 18, 2026
Երևանի կենտրոնում արդեն տեղադրվել է #COP17-ի տարբերանշանը՝ ազդարարելով մեր երկրի կարևոր ճանապարհը դեպի ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողով։ Հոկտեմբեր ամսին Երևանը կհյուրընկալի աշխարհի տարբեր երկրների պատվիրակությունների, միջազգային կազմակերպությունների և բնապահպանական ոլորտի ներկայացուցիչների՝ դառնալով կենսաբազմազանության պահպանության շուրջ գլոբալ քննարկումների կարևոր հարթակ։ Հայաստանը շարունակում է ակտիվ նախապատրաստական աշխատանքները՝ համաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու ուղղությամբ՝ արժանապատվորեն ներկայացնելով մեր երկիրը միջազգային բնապահպանական օրակարգում։