Երբ հին թթենին ստանում է երկրորդ կյանք
սեպտեմբեր 14, 2026
Գյումրիում ծնված Twinz Eyewear-ի պատմությունը սկսվել է հենց այս գաղափարից։ Բաբկեն և Դավիթ Խաչատրյանները բնական նյութն ու ձեռքի աշխատանքը միավորել են՝ ստեղծելով ձեռագործ փայտե ակնոցների հայկական բրենդ։
Բայց նրանց մոտեցումը չի ավարտվում արտադրանքով։
Twinz-ի գաղափարներից մեկն է բնությանը վերադարձնել այն, ինչ վերցվում է․ յուրաքանչյուր վաճառված ակնոցի դիմաց բրենդը նախաձեռնում է ծառատունկ։
Այս պատմությունը ցույց է տալիս, թե ինչպես կարող են դիզայնը, ձեռագործ արտադրությունն ու բնության հանդեպ պատասխանատու վերաբերմունքը հանդիպել մեկ բիզնես գաղափարի շուրջ։
Քանի որ բնության համար գործողությունը կարող է սկսվել նաև այն որոշումներից, որոնք կայացնում ենք արտադրելիս և ստեղծելիս։
Ամբողջական հոլովակը կարող եք դիտել մեր YouTube-յան ալիքում։ Հղումը` https://youtu.be/InXa4LGqQG0
Գործելով հանուն բնության։