Դարձի՛ր COP17 -ի կամավոր
հուլիսի 17, 2026
2026 թվականի հոկտեմբերի 19-30-ը Հայաստանը կհյուրընկալի ՄԱԿ-ի «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովը` CBD COP17-ը` համախմբելով երկրների պատվիրակություններին, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին, լրագրողներին և հազարավոր հյուրերի։
Սա բացառիկ հնարավորություն է՝ դառնալու համաշխարհային նշանակության իրադարձության մի մասը, ձեռք բերելու արժեքավոր փորձ, նոր գիտելիքներ և ներգրավվելու միջազգային թիմային աշխատանքի մեջ։
Կարևոր է իմանալ․
- Հայտի լրացումը չի նշանակում ծրագրում ավտոմատ ընդգրկում։
- Ընտրված թեկնածուները կհրավիրվեն ընտրության հաջորդ փուլ։
- Նախապատրաստական բոլոր հանդիպումներին և դասընթացներին մասնակցությունը պարտադիր է։
- Կամավորների համար կապահովվեն սնունդ, մասնակցության հավաստագիր, գիշերային ժամերին տեղափոխում, ինչպես նաև ուսումնական հաստատությունների պաշտոնական ծանուցում՝ ամենաբարձր գերատեսչական մակարդակով։
- Հայտի լրացումը կտևի ընդամենը 5–10 րոպե։
Եթե ցանկանում ես դառնալ այս պատմական իրադարձության մասնակիցը և քո ներդրումն ունենալ բնության պահպանության համաշխարհային օրակարգում, գրանցվի՛ր այսօր։
Գրանցման հայտադիմումը՝
https://docs.google.com/forms/
Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել՝
Կարլեն Բդոյան
+374 93 049745
Մարիա Ղուկասյան
+374 98 255993