ՀՀ գերբ
Հայաստանի Հանրապետության Շրջակա միջավայրի նախարարություն
Նորություններ

Ավարտվեց Կանադայում կայացած COP17 նախագահության պաշտոնական այցը

մարտ 13, 2026

Ացը կարևոր հնարավորություն էր Հայաստանի համար՝ որպես COP17 համաժողովի նախագահող երկիր, առավել խորացնելու համագործակցությունը Կոնվենցիայի քարտուղարության և միջազգային գործընկերների հետ, ինչպես նաև համադրելու առաջիկա համաժողովի կազմակերպչական և բովանդակային գործընթացները։

Քննարկումների ընթացքում անդրադարձել են COP17-ի կազմակերպման և լոգիստիկ ապահովման, բարձր մակարդակի հատվածի և առաջնորդների գագաթնաժողովի նախապատրաստման հարցերին, ինչպես նաև կենսաբազմազանության պահպանությանն առնչվող մի շարք կարևոր թեմաների, որոնք լինելու են համաժողովի օրակարգի առանցքում։

Նախարար Համբարձում Մաթևոսյանը շնորհակալություն է հայտնել «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի գործադիր քարտուղար Աստրիդ Շոմեյքերին և քարտուղարության գործընկերներին արդյունավետ քննարկումների և կառուցողական համագործակցության համար։

Լիահույս է, որ այս հանդիպումները կարևոր քայլ են Հայաստանի կողմից COP17-ին համակարգված և արդյունավետ նախապատրաստվելու, ինչպես նաև միջազգային գործընկերների հետ համագործակցությունն առավել ամրապնդելու տեսանկյունից։