Նորություններ

Աշխատանքները Էկոպարեկային ծառայությունում շարունակվում են

մայիսի 05, 2026

Նախապատրաստական աշխատանքները Շրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայության Տավուշի մարզային վարչության գործարկման ուղղությամբ շարունակվում են։
Էկոպարեկային ծառայության ղեկավար Վլադիմիր Կիրակոսյանի ուղեկցությամբ Իջևան քաղաքում նախարար Համբարձում Մաթևոսյանը ծանոթացել է Տավուշի մարզային վարչության մեկնարկի
իրականացված աշխատանքներին։ Այցի ընթացքում դիտարկվել է ծառայողական մեքենաների տեխնիկական հագեցվածությունը, քննարկվել առաջիկա փուլերի կազմակերպչական հարցերը։
Նախարարն այցելել է նաև «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Իջևանի անտառտնտեսություն մասնաճյուղի վարչական շենք, ինչպես նաև Էկոպարեկային ծառայության Տավուշի մարզային վարչության համար նախատեսվող տարածք։ Նախարարը տեղում ծանոթացել է շենքային պայմաններին և գնահատել վարչության
գործունեության արդյունավետ կազմակերպման հնարավորությունները։
«Վստահ եմ, որ Տավուշի մարզային վարչության գործարկումը էապես կնպաստի մարզում
բնապահպանական վերահսկողության ուժեղացմանը և ոլորտում առավել համակարգված ու արդյունավետ աշխատանքի ապահովմանը»,-նշել է նախարարը։