Անտառածածկ տարածքներն աղբից մաքրելու միջոցառումները շարունակական են
մայիսի 07, 2026
Հարգելի՛ քաղաքացի
Աղբն անտառ տանելիս շատերը չեն գիտակցում, որ աղբը հողին խանգարում է շնչել, ջրին՝ ծառի արմատներին հասնել։ Թունավոր նյութերի արտանետմամբ աղբից նաև վտանգվում է հողը՝ երկարատև կամ անդառնալի վնաս հասցնելով բուսական ու կենդանական աշխարհին։
Մայր բնությունը վայելելու մեր իրավունքը վերականգնելու նպատակով շրջակա միջավայրի նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կողմից նախաձեռնվող, անտառածածկ տարածքներն աղբից մաքրելու միջոցառումները շարունակական են։
Առաջիկա միջոցառումն անցկացվելու է մայիսի 16-ին, պետական, տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների, նախաձեռնող քաղաքացիական խմբերի, իրավաբանական և ֆիզիկական անձանց ներգրավմամբ։
Ձեռնոցները, պարկերն ու բահերը տրամադրվելու են։
Հավաքված աղբի տեղափոխումն աղբավայր ապահովվելու է։
Հաշվի առնելով մաքրվող տարածքների՝ մայրուղուն կից գտնվելու հանգամանքը՝ մասնակիցների անվտանգությունը և տրանսպորտային միջոցների անխափան երթևեկությունը ևս ապահովվելու են։
Այսպիսով՝
Ո՞ր անտառներն ենք աղբից ազատելու:
-Երևան-Սևան-Երևան մայրուղուն հարակից անտառածածկ տարածքները՝ սկսած Չարենցավան համայնքի Կարենիս բնակավայրից մինչև Սևան-Գավառ ավտոճանապարհի սկզբնամասն ընկած հատվածը։
-Ե՞րբ ենք միանալու:
-Մաքրման աշխատանքներն իրականացնելու ենք մայիսի 16-ին, ժամը 9։30-ից։
-Ո՞ր հատվածն ենք մաքրելու:
-Ներկայացվող հայտերի հիման վրա նախատեսված ողջ տարածքը բաժանվելու է մասնակից խմբերի միջև։ Յուրաքանչյուր խմբի կտրամադրվի իր կողմից մաքրվող տարածքի տեղադիրքը (լոկացիան)։
Ինչպե՞ս մասնակցել միջոցառմանը:
Անհրաժեշտ է նախապես գրանցվել այստեղ՝ https://forms.gle/MwzWta9E3wTd5Zf18։
Ինչպե՞ս աջակցել միջոցառմանը:
Միջոցառմանը հնարավոր է աջակցել ոչ միայն մասնակցությամբ, այլ նաև՝ ուղևորափոխադրող տրանսպորտային միջոցներով, սնունդով, ըմպելիքով և այլն։ Առաջարկները քննարկել կարող եք՝ զանգահարելով +𝟑𝟕𝟒𝟗𝟖𝟕𝟕𝟔𝟎𝟐𝟐։
Կա՞ն հարցեր:
Զանգահարե՜ք վերը նշված համարով կամ գրե՜ք մեզ: