Նորություններ

Ամփոփվել է մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում դասընթացավարների վերապատրաստման ծրագիրը

հունիսի 29, 2026

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ամփոփվել է «Մաքուր, առողջ և կայուն շրջակա միջավայրում ապրելու իրավունք» թեմայով դասընթացավարների վերապատրաստման ծրագիրը։ 
Ծրագրի շրջանակում աշխատակազմի ներկայացուցիչները խորացրել են իրենց գիտելիքներն ու մասնագիտական կարողությունները շրջակա միջավայրի և մարդու իրավունքների փոխկապակցվածության, ինչպես նաև այդ իրավունքի պաշտպանության միջազգային և ազգային չափանիշների վերաբերյալ։
Ծրագիրն իրականացվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի և Ռաուլ Վալլենբերգի անվան մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի հայաստանյան գրասենյակի համագործակցությամբ։
Ծրագիրը միտված է ոչ միայն մասնակիցների մասնագիտական զարգացմանը, այլև աշխատակազմում գիտելիքների և լավագույն փորձի տարածմանը՝ նպաստելով մարդու իրավունքների պաշտպանության արդյունավետության բարձրացմանը։
Քննարկվել է առողջ և կայուն շրջակա միջավայրում ապրելու իրավունքի պաշտպանության արդիական հիմնահարցերը, ներգրավվել գործնական աշխատանքներում, վերլուծել տարբեր իրավիճակներ և փոխանակել մասնագիտական փորձ։ 
Ամփոփիչ միջոցառման ընթացքում մասնակիցներին հանձնվել են մասնակցության վկայականներ։