ՆորություններԻրազեկում

ԱԸՊ համակարգի ներդրման գործընթացը մտել է կարևոր փուլ

հունիսի 11, 2026

Հայաստանում Արտադրողի ընդլայնված պատասխանատվության (ԱԸՊ) համակարգի ներդրման գործընթացը մտել է կարևոր փուլ։
ԱԸՊ օրենսդրական փաթեթի լրամշակված նախագիծն արդեն հրապարակվել է e-draft հարթակում՝ հանրային քննարկման համար։
Նախագծի նպատակն է ձևավորել ավելի արդյունավետ և կայուն թափոնների կառավարման համակարգ՝ հստակեցնելով արտադրողների և ներմուծողների պատասխանատվությունն ապրանքների կյանքի ամբողջ ցիկլի ընթացքում՝ դրանց օգտագործումից հետո գոյացող թափոնների հավաքման և վերամշակման մասով։
Բոլոր շահագրգիռ կողմերին հրավիրում ենք՝ 
- ծանոթանալ օրինագծին e-draft հարթակում` https://www.e-draft.am/projects/10266 
- ներկայացնել առաջարկներ և դիտարկումներ
- մասնակցել հանրային քննարկման գործընթացին

Հունիսի 19-ին ժամը 10։00-ին Հայաստանի ամերիկյան համալսարանի Մանուկեան սրահում կկայանա շահառուների հանդիպում, որտեղ կներկայացվի նախագիծը և կքննարկվեն դրա հիմնական դրույթները։

Գրանցում հանդիպմանը՝
https://ace.aua.am/waste/workshop_registration/ 
Ակտիվ մասնակցությունը կարևոր է՝ ձևավորելու արդյունավետ, արդար և գործնական համակարգ, որը կծառայի թե՛ շրջակա միջավայրի պահպանությանը, թե՛ տնտեսության զարգացմանը։