ՀՀ գերբ
Հայաստանի Հանրապետության Շրջակա միջավայրի նախարարություն
Նորություններ

«Tour EXPO 2026» զբոսաշրջային ցուցահանդեսը մեկ հարթակում

սեպտեմբեր 07, 2026

Շրջակա միջավայրի նախարարության կառույցները՝ Tour EXPO 2026 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսում

Սեպտեմբերի 5-6-ը  «Tour EXPO 2026» միջազգային մասնագիտացված զբոսաշրջային ցուցահանդեսը մեկ հարթակում համախմբել էր զբոսաշրջության, բնապահպանության ոլորտների ներկայացուցիչներին։

Ցուցահանդեսին առանձին տաղավարներով մասնակցել են  շրջակա միջավայրի նախարարության ՊՈԱԿ-ները՝ ներկայացնելով Հայաստանի բնական ժառանգության, անտառների, հատուկ պահպանվող տարածքների և ջրային ռեսուրսների զբոսաշրջային ներուժը։

Ցուցահանդեսի ընթացքում շրջակա միջավայրի նախարարության կառույցների ներկայացուցիչները ներկայացրել են իրենց գործունեության հիմնական ուղղությունները, զբոսաշրջային կազմակերպությունների և  տուրօպերատորների հետ փոխանակել  իրենց մասնագիտական փորձն ու հմտությունները՝ քննարկելով համագործակցությունների ու համատեղ նոր ծրագրերի իրականացման հնարավորությունները։

«Tour EXPO 2026»-ը կարևոր հարթակ է Հայաստանի բնական ներուժը ներկայացնելու, էկոզբոսաշրջության զարգացման հնարավորությունները խթանելու և նոր գործընկերային կապեր ձևավորելու համար։

Նախարարության կառույցների մասնակցությունն այսպիսի միջազգային հարթակներին հնարավորություն է տալիս այդ ներուժը ներկայացնել ավելի լայն լսարանի և նպաստել բնության պահպանությանն ու կայուն զբոսաշրջության զարգացմանը։