COP17 մեդիա դպրոցի շրջանակում տեղի է ունեցել մամուլի ասուլիս
հուլիսի 30, 2026
COP17 մեդիա դպրոցի շրջանակում Մեդիա նախաձեռնությունների կենտրոնում տեղի ունեցավ մամուլի ասուլիս՝ նվիրված ՄԱԿ-ի «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (CBD COP17) Կանաչ գոտու (Green Zone) նախապատրաստական աշխատանքներին։
Ասուլիսի բանախոսը՝ COP17 Կանաչ գոտու համակարգող Լիլիթ Միդոյանը, ներկայացրեց Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հոկտեմբերի 19–30-ը կազմակերպվելիք Կանաչ գոտու հայեցակարգը, հիմնական ուղղությունները, նախապատրաստական աշխատանքների ընթացիկ փուլը, ինչպես նաև մասնակցության ձևաչափերն ու հայտերի ներկայացման և գրանցման կարգը։
Մասնակիցներին ներկայացվեցին Կանաչ գոտու շրջանակում նախատեսվող թեմատիկ հարթակները, ցուցահանդեսների, միջոցառումների և տաղավարների կազմակերպման հնարավորությունները, ինչպես նաև այն մեխանիզմները, որոնց միջոցով պետական կառույցները, միջազգային և հասարակական կազմակերպությունները, մասնավոր հատվածի ներկայացուցիչները, կրթական հաստատությունները և քաղաքացիները կարող են ներգրավվել COP17-ի հանրային ծրագրերում։
Ասուլիսը կազմակերպվել էր COP17 մեդիա դպրոցի շրջանակում՝ նպատակ ունենալով լրագրողներին ներկայացնել համաժողովի Կանաչ գոտու բովանդակությունը, մասնակցության հնարավորությունները և ապահովել գործընթացի լայն ու տեղեկացված լուսաբանումը։
COP17 Մեդիա դպրոցին աջակցում է ԵՄ-ն հանուն Կլիմայի դիմակայունության ծրագիրը- Գերմանիայի կառավարության և Եվրոպական միության համաֆինանսավորմամբ, և իրականացվում է Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից: