keyboard_arrow_left
Տեսանյութեր
COP17-ի կազմակերպման համար հատկացված միջոցները ծախսվել են նպատակային
հոկտեմբեր 15, 2026
COP17-ի համար հատկացված գումարները ծախսվել են նպատակային, արժևորված և հիմնավորված։ COP17 համաժողովի կազմակերպման նպատակով գնված գույքն ամբողջությամբ պատկանում է Հայաստանի Հանրապետությանը և օգտագործվելու է ըստ անհրաժեշտության։
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտարարեց ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղական Արա Մկրտչյանը՝ հույս հայտնելով, որ COP17-ը Հայաստանի Հանրապետությանը բերի ավելի շատ բնապահպանական խնդիրների լուծում, միջազգային ճանաչում և լավ արդյունքներ մեր երկրի, մեր հասարակության շահերի համար։