Տեսանյութեր
COP17-ը միայն պաշտոնական բանակցությունների մասին չէ
սեպտեմբերի 02, 2026
COP17-ը միայն պաշտոնական բանակցությունների մասին չէ:
Կապույտ և Կանաչ գոտիները ստեղծում են երկու փոխլրացնող հարթակներ․ մինչ Կապույտ գոտում կհամախմբվեն Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի 196 կողմ երկրները՝ միասին առաջ տանելու կենսաբազմազանության պահպանության գլոբալ օրակարգը, գնահատելու գրանցված առաջընթացը և ձևավորելու բնության կորստի դեմ ուղղված համակարգային լուծումներ, Կանաչ գոտին բացում է մասնակցության հնարավորություններ հանրության, երիտասարդների, գիտական ու կրթական համայնքի, բիզնեսի և քաղաքացիական հասարակության համար։
COP17-ը հնարավորություն է միանալու բնության պահպանության շուրջ համաշխարհային երկխոսությանն ու գործողություններին։
Երևան
Հոկտեմբերի 19–30