հուլիսի 14, 2026
Շրջակա միջավայրի նախարարության կողմից Ջրային օրենսգրքի, Կառավարության 03.08.2023թ․N1332-Ն և ՀՀ Կառավարության 07.03.2003թ. N217-Ն որոշումների պահանջների համաձայն մշակվում է «Սանսա» ՍՊԸ-ի՝ Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Ագարակ բնակավայրի վարչական տարածքում 2.1 հա գյուղատնտեսական/ոռոգման նպատակով ստորերկրյա ջրային ռեսուրսից՝ 3.84 լ/վրկ ջրաքանակով ջրառի ջրօգտագործման թույլտվության նախագիծը:
Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթերի մշակման աշխատանքներին և փաստաթղթերի նախագծերի նախնական տարբերակներին, կարող են աշխատանքային օրերին ժամը 17-ից – 18-ը դիմել ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին (հասցեն՝ Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ):
Ծանուցմամբ ներկայացված փաստաթղթերի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում փաստաթղթերի քննարկումը տեղի կունենա 2026 թվականի հուլիսի 20-ին, ժամը 16:00-ին, Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ, 541 սենյակում: