Մշակվում է Կարինե Մկրտումյանի՝ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Արմավիր բնակավայի վարչական տարածքում ջրառ իրականացնելու ջրօգտագործման թույլտվության ստացման նախագիծը
ապրիլի 15, 2026
Շրջակա միջավայրի նախարարության կողմից Ջրային օրենսգրքի, Կառավարության 03.08.2023թ. N 1332-Ն և ՀՀ Կառավարության 07.03.2003թ. N217-Ն որոշումների պահանջների համաձայն մշակվում է Կարինե Մկրտումյանի՝ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Արմավիր բնակավայի վարչական տարածքում գյուղատնտեսական /ոռոգում՝ 0.71 հա/ և այլ /կոմունալ-կենցաղային/ նպատակներով՝ ստորերկրյա ջրային ռեսուրսից՝ համապատասխանաբար՝ 2.0 լ/վ և 0.917 լ/վ ջրաքանակներով ջրառ իրականացնելու ջրօգտագործման թույլտվության ստացման նախագիծը:
Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթերի մշակման աշխատանքներին և փաստաթղթերի նախագծերի նախնական տարբերակներին, կարող են աշխատանքային օրերին ժամը 17-ից-18-ը դիմել ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին (հասցեն՝ Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ):
Ծանուցմամբ ներկայացված փաստաթղթերի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում փաստաթղթերի քննարկումը տեղի կունենա 2026 թվականի ապրիլի 20-ին, ժամը 16։00-ին, Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ, 541 սենյակում: