Մշակվում է «Էլենէքս» ՍՊԸ-ի՝ Լոռու մարզի Ֆիոլետովո համայնքի Ֆիոլետովո բնակավայրի վարչական տարածքում Աղստև գետից՝ «Աղստև-1» փհէկի շահագործման համար՝ միջինը 900 լ/վ ջրաքանակով ջրառի ջրօգտագործման թույլտվության նախագիծը
մարտի 10, 2026
Շրջակա միջավայրի նախարարության կողմից Ջրային օրենսգրքի, Կառավարության 03.08.2023թ. N 1332-Ն և ՀՀ Կառավարության 07.03.2003թ. N217-Ն որոշումների պահանջների համաձայն մշակվում է «Էլենէքս» ՍՊԸ-ի՝ Լոռու մարզի Ֆիոլետովո համայնքի Ֆիոլետովո բնակավայրի վարչական տարածքում Աղստև գետից՝ «Աղստև-1» փհէկի շահագործման համար՝ միջինը 900 լ/վ ջրաքանակով ջրառի ջրօգտագործման թույլտվության նախագիծը:
Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթերի մշակման աշխատանքներին և փաստաթղթերի նախագծերի նախնական տարբերակներին, կարող են աշխատանքային օրերին ժամը 17-ից-18-ը դիմել ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին (հասցեն՝ Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ):
Ծանուցմամբ ներկայացված փաստաթղթերի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում փաստաթղթերի քննարկումը տեղի կունենա 2026 թվականի մարտի 16-ին, ժամը 16։00-ին, Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ, 541 սենյակում: