Հայտարարություններ

Շրջակա միջավայրի նախարարության «Սևան» ազգային պարկի հանրային №11 լողափերի բարեկարգման, կահավորման և սպասարկման նպատակով տրամադրման մրցույթ

հունիսի 23, 2026
11
Համաձայն «Հանրային լողափի բարեկարգման, կահավորման և սպասարկման տրամադրման» կարգի (այսուհետ՝ կարգ, կցվում է)
1. մրցութային փաթեթին ներկայացվող նվազագույն պահանջներն են՝
ա.  հանրային լողափի (այսուհետ՝ լողափ) կահավորման, բարեկարգման և սպասարկման ներդրումային ծրագիր, որում պարտադիր ներառված լինի նախատեսվող աշխատանքների նկարագրությունը, սխեման, ժամկետը և նախատեսվող ներդրումների չափը՝ կցելով ֆինանսական երաշխիքները։
բ․ լողափ համար առաջարկվող վարձավճարի չափը
գ. շրջակա միջավայրի պահպանության միջոցառումները (բուսական և կենադանական աշխարհի օբյեկտների պահպանություն )
դ. նախատեսվող գործունեության կայունությունը (շարունակականությունը), ֆինանսատնտեսական հաշվարկ,
դ. լողափի շահագործման սկիզբը, 
ե. սոցիալ-տնտեսական բաղադրիչ (ստեղծվող աշխատատեղերի թիվը. ազդեցությունը տարածքի սոցիալ-տնտեսական զարգացման վրա),
զ. ռիսկերի գնահատումը և դրանց հաղթահարմանն ուղղված միջոցառումների առկայությունը։
 
2. Լողափերի կահավորմանը, սպասարկմանը և բարեկարգմանը ներկայացվող պարտադիր պայմաններն են.
ա.հանգստացողների ազատ մուտքի, խաղահրապարակի,հանդերձարանների, շվաքարանների և  ցնցուղարանների անվճար ապահովումը, hաշմանդամություն ունեցող կամ սակավաշարժուն անձանց համար նախատեսված առնվազն անվասայլակի ապահովումը,որը հնարավորություն կտա շարժվել ինչպես ավազի, այնպես էլ ջրի վրա:.
 բ. կարգով սահմանված լողափի բարեկարգման, կահավորման և սպասարկման տեխնիկական բնութագրի ապահովումը.
գ. կարգով սահմանված հանրային լողափերի սպասարկմանը ներկայացվող պարտադիր պահանջների պահպանումը.
դ. համաձայն կարգի լողափի համապատասխանեցումը հաշմանդամություն ունեցող անձանց և բնակչության սակավաշարժուն խմբերի պահանջներին․
ե. տարածքի խմելու և կենցաղային ջրով ապահովումը,
զ. ըստ անհրաժեշտության, սահմանված կարգով ջրօգտագործման թույլտվության ստացումը,
է. կեղտաջրերի լոկալ մաքրման կայանների տեղադրումը,
ը. սանհանգույցների  և ավտոկայանատեղիի առկայությունը,
թ. տարածքի սանիտարահիգենիկ պայմանների ապահովումը,
ժ. ըստ անհրաժեշտության՝ համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի և դրանից բխող իրավական ակտերեց (Կառավարության 2024 թվականի մայիսի 2-ի N 638 որոշում) սահմանված կարգով փորձաքննական դրական եզրակացության ստացումը,
ի. բացառել լողափի  շահագործումը առանց փրկարարական և բուժuպաuարկման ծառայությունների մատուցման,
լ. լողափը կառուցապատել ոչ հիմնական կառույցներով, հիմնականում մետաղական կամ փայտյա կոնստրուկցիաներով՝ համաձայն ներկայացված ներդրումային ծրագրի, կարգի և ՀՀ կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 18-ի №1563-Ն որոշման պահանջներին համապատասխան։

3. մրցութային փաթեթներին ներկայացվող պայմաններն են․
բ. անձնագրի (ֆիզիկական անձի դեպքում) կամ պետական գրանցման վկայականի (իրավաբանական անձի դեպքում) պատճենը
գ. մրցույթային փաթեթը (ներդրումային ծրագիր-նախագիծ)՝ փակ ծրարով։
դ․ ցանկ փաթեթում ներառված փաստաթղթերի վերաբերյալ։
Մասնակիցները մրցույթային փաթեթները պետք է ներկայացնեն սոսնձված և ստորագրված փակ ծրարով:
Ծրարի վրա նշելով հետևյալ գրառումները.
1) հրապարակային ծանուցման մեջ նշված հայտի ներկայացման վայրը (հասցեն),
2) «չբացել մինչև  մրցույթի անցկացման օրը» բառերը,
3) Հանրային լողափի համարը։
Մրցույթը կկայանա 2026թ-ի  «հուլիսի» 27-ին ժամը «11:50»-ին, ք. Երևան, Կառավարական համար 3 մասնաշենք, 5-րդ հարկ, հեռ:+374 0261 2 40 44:
Հայտերը ներկայացնելու վերջնաժամկետը 2026թ հուլիսի 22-ի ժամը 11։50-ն է, Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, Կարմիր բանակի 56 հասցեով ։
Մրցույթի մասնակիցները մրցույթին մասնակցելու համար պետք է մրցույթի անցկացման օրը ՊՈԱԿ-ի 900018002890 հաշվեհամարին մուծեն  նախավճար:
Մրցույթում հաղթող կճանաչվի այն մասնակիցը, որի ներկայացրած ծրագիրը հավանության կարժանանա և կառաջարկի առավելագույն գումար: 
Հողամասերը սերվիտուտով ծանրաբեռնված չեն։