օգոստոսի 18, 2026
Շրջակա միջավայրի նախարարության կողմից Ջրային օրենսգրքի, Կառավարության 03.08.2023թ. N 1332-Ն և ՀՀ Կառավարության 07.03.2003թ. N217-Ն որոշումների պահանջների համաձայն մշակվում է Տիգրան Սարդարյանի կողմից՝ Արարատի մարզի Մասիս համայնքի Զորակ բնակավայրի վարչական տարածքում գյուղատնտեսական/ոռոգում՝ 0․5 հա/ և արդյունաբերական նպատակներով ստորերկյա ջրային ռեսուրսից համապատասխանաբար՝ 2,56 լ/վ և 16,072 լ/վ ջրաքանակներով ջրառ իրականացնելու ջրօգտագործման թույլտվության ստացման նախագիծը։
Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթերի մշակման աշխատանքներին և փաստաթղթերի նախագծերի նախնական տարբերակներին, կարող են աշխատանքային օրերին ժամը 17-ից-18-ը դիմել ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին (հասցեն՝ Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ):
Ծանուցմամբ ներկայացված փաստաթղթերի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում փաստաթղթերի քննարկումը տեղի կունենա 2026 թվականի օգոստոսի 24-ին, ժամը 16։00-ին, Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ, 541 սենյակում: