Հայտարարություններ

Մշակվում է Յուրի Աֆրիկյանի՝ Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր բնակավայրի վարչական տարածքում ջրառ իրականացնելու ջրօգտագործման թույլտվության ստացման նախագիծը

ապրիլի 02, 2026

Շրջակա միջավայրի նախարարությունը ՀՀ ջրային օրենսգրքի և ՀՀ Կառավարության 07.03.2003թ. N217-Ն և 03.08.2023թ. N1332-Ն որոշումների պահանջների համաձայն մշակվում է Յուրի Աֆրիկյանի՝ Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր բնակավայրի վարչական տարածքում խմելու-կենցաղային, այլ/ջրարբիացում/ և գյուղատնտեսական/ոռոգում՝ 0․5 հա/ նպատակներով ստորերկյա ջրային ռեսուրսից համապատասխանաբար՝ 0,586 լ/վ, 0,842 լ/վ և 0,27լ/վ ջրաքանակներով ջրառ իրականացնելու ջրօգտագործման թույլտվության ստացման նախագիծը:

Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթի մշակման աշխատանքներին և փաստաթղթի նախագծի նախնական տարբերակին, կարող են աշխատանքային օրերին ժամը 17-ից – 18-ը դիմել ջրային ռեսուրսների կառավարման  և պահպանության  մարմին  (հասցեն՝ Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ):

Ծանուցմամբ ներկայացված փաստաթղթի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում փաստաթղթի քննարկումը տեղի կունենա 2026 թվականի ապրիլի 7-ին ժամը 1600-ին, Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ, 541 սենյակ: