Հայտարարություններ

Մշակվում է Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Ջրվեժ բնակավայրի վարչական տարածքում խմելու-կենցաղային նպատակով ստորերկրյա ջրային ռեսուրսից 9.58 լ/վ ջրաքանակով ջրառի իրականացման ջրօգտագործման թույլտվության ստացման նախագիծը

ապրիլի 23, 2026

Շրջակա միջավայրի նախարարության կողմից ՀՀ ջրային օրենսգրքի, Կառավարության 03.08.2023թ. N1332-Ն և ՀՀ Կառավարության 07.03.2003թ.  N217-Ն որոշումների պահանջների համաձայն մշակվում է Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Ջրվեժ բնակավայրի վարչական տարածքում խմելու-կենցաղային նպատակով ստորերկրյա ջրային ռեսուրսից 9.58 լ/վ ջրաքանակով ջրառի իրականացման ջրօգտագործման թույլտվության ստացման նախագիծը:
Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթերի մշակման աշխատանքներին և փաստաթղթերի նախագծերի նախնական տարբերակներին, կարող են աշխատանքային օրերին ժամը 17-ից – 18-ը դիմել ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին (հասցեն՝ Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ):
Ծանուցմամբ ներկայացված փաստաթղթերի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում փաստաթղթերի քննարկումը տեղի կունենա 2026 թվականի ապրիլի  27-ին, ժամը 16:00-ին, Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ, 541 սենյակում: