հուլիսի 02, 2026
Շրջակա միջավայրի նախարարության կողմից ՀՀ ջրային օրենսգրքի, Կառավարության 03.08.2023թ. N1332-Ն և ՀՀ Կառավարության 07.03.2003թ. N217-Ն որոշումների պահանջների համաձայն մշակվում է Էֆրին Բաղի կողմից՝ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Փարաքար բնակավայրի վարչական տարածքում գյուղատնտեսական /ոռոգում՝ 0.7 հա/ և այլ /կոմունալ-կենցաղային/ նպատակներով ստորերկրյա ջրային ռեսուրսից համապատասխանաբար 1.05 լ/վ և 2.247 լ/վ ջրաքանակներով ջրառի ջրօգտագործման թույլտվության նախագիծը։
Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթերի մշակման աշխատանքներին և փաստաթղթերի նախագծերի նախնական տարբերակներին, կարող են աշխատանքային օրերին ժամը 17-ից – 18-ը դիմել ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին (հասցեն՝ Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ):
Ծանուցմամբ ներկայացված փաստաթղթերի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում փաստաթղթերի քննարկումը տեղի կունենա 2026 թվականի հուլիսի 6-ին, ժամը 16:00-ին, Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ, 541 սենյակում: