Հայտարարություններ

Մշակվում է «ԳՊՄ Գոլդ» ՍՊԸ-ի՝ Արարատի մարզի Արարատ համայնքի Արարատ բնակավայրի վարչական տարածքում ջրառի ջրօգտագործման թույլտվության նախագիծը

մարտի 11, 2026

 Շրջակա միջավայրի նախարարության կողմից Ջրային օրենսգրքի, Կառավարության 03.08.2023թ. N 1332-Ն և ՀՀ Կառավարության 07.03.2003թ.  N217-Ն որոշումների պահանջների համաձայն մշակվում է «ԳՊՄ Գոլդ» ՍՊԸ-ի՝  Արարատի մարզի Արարատ համայնքի Արարատ բնակավայրի վարչական տարածքում արդյունաբերական նպատակով՝ ստորերկրյա ջրային ռեսուրսից՝ 96.5 լ/վ ջրաքանակով ջրառի ջրօգտագործման թույլտվության  նախագիծը:

Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթերի մշակման աշխատանքներին և փաստաթղթերի նախագծերի նախնական տարբերակներին, կարող են աշխատանքային օրերին ժամը 17-ից-18-ը դիմել ջրային ռեսուրսների կառավարման  և պահպանության  մարմին  (հասցեն՝ Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ):

 Ծանուցմամբ ներկայացված փաստաթղթերի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում փաստաթղթերի քննարկումը տեղի կունենա 2026 թվականի մարտի 16-ին,  ժամը  16։00-ին,  Կառավարական  3-րդ տուն,  5-րդ  հարկ, 541 սենյակում: