Հայտարարություններ

Մշակվում է Գայանե Քեսաբյանի՝ Արարատի մարզի Մասիս համայնքի Հովտաշատ բնակավայրի վարչական տարածքում ջրառ իրականացնելու ջրօգտագործման թույլտվության ստացման նախագիծը

մարտի 11, 2026

Շրջակա միջավայրի նախարարության կողմից  ՀՀ ջրային օրենսգրքի և ՀՀ Կառավարության 07.03.2003թ. N217-Ն և 03.08.2023թ. N1332-Ն որոշումների պահանջների համաձայն մշակվում է Գայանե Քեսաբյանի՝ Արարատի մարզի Մասիս համայնքի Հովտաշատ բնակավայրի վարչական տարածքում գյուղատնտեսական /ոռոգում/ նպատակով՝ ստորերկրյա ջրային ռեսուրսից՝ 5.56 լ/վ ջրառ իրականացնելու ջրօգտագործման թույլտվության ստացման նախագիծը:
 Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթի մշակման աշխատանքներին և փաստաթղթի նախագծի նախնական տարբերակին, կարող են աշխատանքային օրերին ժամը 17-ից – 18-ը դիմել ջրային ռեսուրսների կառավարման  և պահպանության մարմին (հասցեն՝ Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ):
Ծանուցմամբ ներկայացված փաստաթղթի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում փաստաթղթի քննարկումը տեղի կունենա 2026 թվականի մարտի 16-ինժամը 16։00-ին, Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ, 541 սենյակ: