Հայտարարություններ

Մշակվում է «Արմավիր» ՋՕԸ-ի Արմավարի մարզի Բաղրամյան համայնքի Արևադաշտ բնակավայրի վարչական տարածքում 58 հա հողատարածքի ոռոգման համար ջրառի ջրօգտագործման թույլտվության նախագիծը

մարտի 03, 2026

Շրջակա միջավայրի նախարարության կողմից ՀՀ ջրային օրենսգրքի և ՀՀ Կառավարության 07.03.2003թ. N217-Ն և 03.08.2023թ.  N1332-Ն որոշումների պահանջների համաձայն մշակվում է՝ «Արմավիր» ՋՕԸ-ի Արմավարի մարզի Բաղրամյան համայնքի Արևադաշտ բնակավայրի վարչական տարածքում 58 հա հողատարածքի ոռոգման համար՝ ստորերկրյա ջրային ռեսուրսից՝ 33.24 լ/վ ջրաքանակներով ջրառի ջրօգտագործման թույլտվության նախագիծը:
Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթի մշակման աշխատանքներին և փաստաթղթի նախագծի նախնական տարբերակին, կարող են աշխատանքային օրերին ժամը 17-ից – 18-ը դիմել ջրային ռեսուրսների կառավարման  և պահպանության  մարմին  (հասցեն՝ Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ):
Ծանուցմամբ ներկայացված փաստաթղթի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում փաստաթղթի քննարկումը տեղի կունենա 2026 թվականի մարտի 9-ին ժամը 16։00-ին, Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ, 541 սենյակ: