Մշակվում է Արամ Անդրեասյանի՝ Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Հացիկ բնակավայրի վարչական տարածքում 19.0 հա գյուղատնտեսական/ոռոգման նպատակով ջրառի ջրօգտագործման թույլտվության նախագիծը
մարտի 03, 2026
Շրջակա միջավայրի նախարարության կողմից Ջրային օրենսգրքի, Կառավարության 03.08.2023թ․N 1332-Ն և ՀՀ Կառավարության 07.03.2003թ. N 217-Ն որոշումների պահանջների համաձայն մշակվում է Արամ Անդրեասյանի՝ Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Հացիկ բնակավայրի վարչական տարածքում 19.0 հա գյուղատնտեսական/ոռոգման նպատակով ստորերկրյա ջրային ռեսուրսից՝ 43.54 լ/վ ջրաքանակով ջրառի ջրօգտագործման թույլտվության նախագիծը:
Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթերի մշակման աշխատանքներին և փաստաթղթերի նախագծերի նախնական տարբերակներին, կարող են աշխատանքային օրերին ժամը 17-ից – 18-ը դիմել ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին (հասցեն՝ Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ):
Ծանուցմամբ ներկայացված փաստաթղթերի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում փաստաթղթերի քննարկումը տեղի կունենա 2026 թվականի մարտի 9-ին՝ ժամը 16։00-ին, Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ, 541 սենյակում: